LEADERSHIP SCHOOL
Ընդունելություն
Հրաշալի հնարավորություն
Պատկերացրեք ձեր հնարավոր ապագան. սովորական կրթություն, սովորական աշխատանք, սովորական հեռանկարներ: Ձեզ բավարարու՞մ է սովորական կյանքը: Ձեզ բավարարու՞մ է միլիոնավոր ուրիշ մարդկանց ունեցածից գրեթե չտարբերվող կրթությունը, աշխատանքն ու կյանքն ընդհանրապես, թե՞ կցանկանայիք ավելին:
Ովքե՞ր են ձեր իդեալներն ու հերոսները: Արդյո՞ք նրանք սովորական մարդիկ են: Իհարկե ոչ: Չէ՞ որ նրանք կարողացել են իրականացնել անհնարինը՝ առաջ մղելով հնարավորի սահմանները իրենց ընտրած ոլորտներում և ուղղություններում:
Ո՞րն է նրանց նվաճումների գաղտնիքը:
Բացատրություններն ու հատկանիշները կարող են տարբերվել, բայց մի բան ակնհայտ է՝ նրանց բոլորին միավորում է մարդկանց ընդհանուր տեսիլքի շուրջ համախմբելու կարողությունը. նրանք առաջնորդներ են:
Իսկ այժմ պատկերացրեք մի հրաշալի հնարավորություն, հնարավոր է՝ ձեր կյանքում ընդամենը մեկ անգամ պատահող շանս, որն օգտագործելով՝ դուք կարող եք ոչ թե պարզապես կտրվել սովորական կյանքի ձանձրալի հեռանկարից, այլ իրականացնել ձեր երազանքները:
Իհարկե դուք կարող եք հենց այստեղ դադարեցնել կարդալը ու պարզապես շարունակել ձեր առօրյան:
Բայց կարող եք նաև մի պահ կանգ առնել, վեր բարձրանալ առօրյա մանր խնդիրների աղմուկից ու մտածել ձեր ապագայի մասին:
Ինչպե՞ս
Ընդունելության համար կարող են դիմել 18 տարեկանից բարձր բոլոր անձինք:
Ուսման տևողությունը մեկ տարի է.
| ընդունելության քննություններ՝ օգոստոսի առաջին կեսի ընթացքում
(ընդունելության քննությունները բաղկացած են 2 փուլից՝ ստեղծագործական շարադրություն և հարցազրույց) |
|
| դասեր՝ սեպտեմբեր-դեկտեմբեր | քննություններ՝ հունվար |
| դասեր՝ փետրվար-մայիս | քննություններ՝ հունիս |
| գործնական՝ հուլիս-օգոստոս | |
Ուսումնական պրոցեսը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.
- ինքնաճանաչում և անհատական զարգացում (օր.՝ հաղորդակցության բանավոր, գրավոր և ոչ խոսքային [body language] միջոցներ),
- առաջնորդության հիմունքներ,
- թիմային աշխատանք,
- ընդլայնված թեմաներ (օր.՝ հարաբերություններ ԶԼՄ-ների հետ, փոփոխությունների կառավարում),
- օժանդակ մոդուլներ (օր.՝ տեղեկատվության կառավարման համակարգչային գիտելիքներ, անգլերենը գործարար հաղորդակցության մեջ),
- հանդիպումներ կայացած գործիչների հետ, այցելություններ (դեսպանատներ, միջազգային ներկայացուցչություններ և տարբեր կազմակերպություններ),
- քննարկումներ, առաջնորդության թեմայով վիդեոնյութերի վերլուծություններ, թիմային խաղեր,
- գործնական աշխատանք և ուսանողական նախագծեր:
* Ավելի մանրամասն տվյալները տրամադրվում են դիմորդներին և ուսանողներին:
Ուսուցումը վճարովի է. ուսման ողջ տևողության համար այն կազմում է 200 հազար ՀՀ դրամ:
Գումարը օգտագործվում է հիմնականում զարգացման նախագծերի իրականացման
և դասախոսությունների հետ կապված ծախսերի համար:
Դասերը տեղի են ունենում շաբաթական երկու անգամ՝ երեկոյան ժամերին (19:00-21:00):
Դասերը տեղի են ունենում Երևանի Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում:
2010թ. դասընթացների ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է 2010թ. հունիսի 1-ի ժամը 09:00-ից մինչև հուլիսի 30-ի ժամը 18:00-ն լրացնել այս օնլայն դիմումը:
Առաջնորդության դպրոցի նորություններին հնարավորինս շուտ տեղեկանալու համար կարող եք նաև գրանցվել մեր կայքում, կամ միանալ մեր խմբին Facebook-ում: